Հետաքննությունը գաղտնիացրել է դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին  կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործը, որին մեղադրանք է առաջադրվել անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կնոջ փաստաբանին:

«Քննիչը «գաղտնի» կնիք-մակագիր Է դրել գործի վրա, իսկ պաշտպաններից ստորագրություն են վերցրել՝ նախաքննության տվյալների չբացահայտման վերաբերյալ», - հայտարարել է փաստաբանը Մոսկվայի քաղաքային դատարանում կայացած նիստի ժամանակ, որի ընթացքում պետք է քննվեր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանի խուզարկման համար ներկայացված բողոքը:

Այս որոշման պատճառները դեռ չեն հաղորդվել: Դատարանը հետաձգել է նիստը մինչեւ դեկտեմբերի 20-ը, որպեսզի պարզի՝ արդյոք հնարավոր է բաց ռեժիմով քննել բողոքը:

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը խարդախության համար 10 տարվա ազատազրկում է սպառնում