Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի համար ավելի վտանգավոր է, քան նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, հայտնում է «СТРАНА.ua»-ն:
«Պորոշենկոն ավելի վտանգավոր է, քան Յանուկովիչը: Որովհետեւ Յանուկովիչի դեպքում ամեն ինչ հասկանալի էր: Իսկ Պորոշենկոն հմտորեն քողարկվում է: Ասում է, որ հայրենասեր է, որ պատերազմում է Ռուսաստանի դեմ»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ այս կապակցությամբ կարելի է բերել մեկ համեմատություն:
«Ահա, օրինակ, օղի կա: Կամ՝ վիսկի: Եվ բոլորը գիտեն, որ եթե շատ խմես, ապա օրգանիզմի համար վատ կլինի: Բայց կա գարեջուր: Եվ այն օրգանիզմի համար ավելի վտանգավոր է, քան օղին: Որովհետեւ մտածում ես, որ սա թեթեւ խմիչք է: Իսկ օրգանիզմի համար դրա հետեւանքն ամենից վատն է: Պորոշենկոն՝ գարեջրի նման է: Եվ դրանից հետո խումհարը շատ ծանր կլինի»,- նշել է Սաակաշվիլին:




























