Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցների «իդեալն» է : Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:
«Նրանք այնքան են հիանում ՌԴ նախագահով, որ ասում են.«Այո՛, Պուտինը սրանց հախից կգար»,- News One հեռուստաընկերության եթերում ասել է քաղաքական գործիչը:
Վերջինիս խոսքերով՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները Պուտինին «իդեալ» են համարում, իսկ, ահա, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հասցեին նա միայն «անեծքներ» է լսել:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել էր դեկտեմբերի 8-ին Կիեւում: Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական հետախուզություն էր հայտարարել Սահակաշվիլիի նկատմամբ Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հիման վրա. հանցագործության փորձ (15-րդ հոդվածի 1-ին մաս), հանցագործությունը ճանաչվում է կատարված մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածության հիման վրա, եթե այն միատեղ իրականացրել են մի քանի անձ (երկու կամ ավելի) (28-րդ հոդվածի 2-րդ մաս), քրեական կազմակերպությունների մասնակիցներին աջակցություն եւ նրանց հանցավոր գործունեության քողարկում (256-րդ հոդվածի 2-րդ մասը):
Նշենք նաեւ, որ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ Սահակաշվիլին բողոքի ցույցեր էր կազմակերպել Ուկրաինայում պետական իշխանության բռնագրավման եւ նախկին քաղբանտարկյալ Վիկտոր Յանուկովիչի եւ գործարար Սերգեյ Կուրչենկոյի հանցագործ խմբերի անդամներին քրեական հետախուզումից ազատելու գործում օգնելու համար: Ինքը՝ Սահակաշվիլին, հերքել է գլխավոր դատախազի մեղադրանքները:




























