Նախագահական ընտրություններին մնացել է 1,5 տարի։ Սոցիոլոգները հարապարակել են քաղաքական գործիչների հերթական վարկանիշային ցուցակը, հաղորդում է ZN.ua-ն։
Եթե Ուկրաինայի նախագահական ընտրությունները տեղի ունենային 2017 թվականի դեկտեմբերի կեսերին, 18 տարեկանից բարձր Ուկրաինայի բոլոր քաղաքացիների 7,9 տոկոսը կքվեարկեր Յուլյա Տիմոշենկոյի, 6,5 տոկոսը` Պյոտր Պորոշենկոյի, 4,9 տոկոսը՝ Անատոլի Գրիցենկոյին օգտին, ցույց են տալիս Կիեւի միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտի հաճախորդի պատվերով կատարած հարցման արդյունքները։
Բացի այդ, հարցման մասնակիցների 3.6 տոկոսը պատրաստ է քվեարկել Յուրի Բոյկոյի, 3.5 տոկոսը՝ Օլեգ Լյաշկոյի, 3.2 տոկոսը՝ Անդրեյ Սադովոյի, 3 տոկոսը՝ Վադիմ Ռաբինովիչի, 1.4 տոկոսը՝ Վլադիմիր Գրոյսմանի, 1,2 տոկոսը՝ Օլեգ Թյագնիբոկի, 0,4 տոկոսը՝ Արսեն Յացենյուկի, մյուս թեկնածուների օգտին ընդամենը 2,7 տոկոսը, 4,5 տոկոսը նշել բոլոր թեկնածուների դիմաց, փչացնել քվեաթերթիկը, 15.3 տոկոսն էլ որոշել է չմասնակցել քվեարկությանը, 39.1 տոկոսը չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու, 2.7 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին:
Այսպիսով, եթե այն մարդիկ, որոնք չեն կողմնորոշվել ընտրության հարցում, չմասնակցեն ընտրություններին, քվեարկությանը կմասնակցի բոլոր ընտրողների 38 տոկոսը, եւ ձայները կբաժանվեն հետեւյալ կերպ՝ 20.5 տոկոսը կքվեակի Յուլիա Տիմոշենկոյի, 16,9 տոկոսը՝ Պյոտր Պորոշենկոյի, 12,8 տոկոսը` Անատոլի Գրիցենկոյի, 9,5 տոկոսը` Յուրի Բոյկոյի, 9,2 տոկոսը՝ Օլեգ Լյաշկոյի, 8,5 տոկոսը՝ Անդրեյ Սադովոյի, 7,8 տոկոսը՝ Վադիմ Ռաբինովիչի, 3.6 տոկոսը՝ Վլադիմիր Գրոյսմանի, 3.2 տոկոսը՝ Օլեգ Տանիգիբոկի, 1 տոկոսը՝ Արսեն Յացենյուկի օգտին եւ այլ թեկնածուների համար` միայն 7.1 տոկոսը:
Կիեւի միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտը հաճախորդի պատվերով 2017 թվականի դեկտեմբերի 2-14-ը 2039 հարցվողների շրջանում անցկացրել էր հարցում ամբողջ Ուկրաինայի տարածքում՝ բացառությամբ օկուպացված տարածքների: Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,3 տոկոսը մոտ 50 տոկոսի, 2.8% տոկոսը` մոտ 25 տոկոսի, 2.0 տոկոսը՝ մոտ 10 տոկոսի եւ 1.4 տոկոսը` մոտ 5 տոկոս ցուցանիշների պարագայում։




























