Այս տարվա հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում մանկատներցի 30 երեխա է որդեգրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:
Տասը երեխա (Երեւանի «Երեխայի տուն») 0—ից մինչեւ 6 տարեկան որդեգրվել են ՀՀ քաղաքացիների կողմից, մյուս 20-ը՝ որդեգրվել են արտասահմանցիների կողմից. 14 երեխա Երեւանի «Մանկան տնից», 3-ը՝ «Միսիոներների բարեգործական կազմակերպության» հայկական մասնաճյուղից, 2-ը՝ «Տիրամայր Հայաստանի կենտրոնից» եւ մեկ երեխա «Գյումրիի երեխաների տնից»:
Ներկա պահին Հայաստանի 6 մանկանտներում 643 երեխա կա. Երեւանի «Մանկան տանը»՝ 0—ից մինչեւ 6 տարեկան 71 երեխա, «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը»՝ 113 երեխա՝ 0-ից մինչեւ 18 տարեկան, «Գյումրիի երեխաների տանը» 0-ից մինչեւ 8 տարեկան 120 երեխա, Գավառի մանկատանը 3-ից 18 տարեկան 53 երեխա, Վանաձորի մանկատանը՝ 0-ից մինչեւ 18 տարեկան 57 երեխա, «Խարբերդի մասնագիտացված մանկատանը»` 6-ից 18 տարեկան 219 երեխա (ներառյալ` 94 անչափահաս):
Շարմազանովն առաջարկում է որդեգրման համար նախապատվությունը տալ օտարերկրյա հայազգի քաղաքացիներին




























