Բաքվի բնակիչներից մեկը դաժան դատաստան է տեսել կնոջ հետ՝ կտրելով նրա կոկորդը։ 

ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ 52-ամյա Ռասիմ Չելթիկովը դանակով կտրել է կնոջ՝ 50-ամյա Արիֆ  Չելթիկովի կոկորդը, ապա փախչել դեպքի վայրից։ Հարուցվել է քրեական գործ  «դիտավորությամբ սպանություն» հոդվածի հատկանիշներով։

Տղամարդը ձերբակալվել է երկիրը լքելու փորձ կատարելիս։ Ռասիմ Չելթիկովը փորձել էր  փախչել Ռուսաստան, բայց ձերբակալվել է եւ փոխանցվել քննչական մարմնին։