Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ուրախ է, որ «Առաջին ալիքը» հրաժարվել է  դեկտեմբերի 31-ին ցուցադրել  Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը, փախանցում է iz.ru- ն:

«Մենք ողջունում ենք այն, որ այս տարի Ամանորին «Ճակատագրի հեգնանքը» չի ցուցադրվի: Մենք նախկինում եւս դեմ էինք հանդես գալիս այս ֆիլմին, որը հարբեցողության պաշտամունք է դաստիարակում», - ասել է Ժիրինովսկին:

Հիշեցնենք, որ «Առաջին ալիքը» տոնական հեռարձակման ցանկից հեռացրել էր «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը: Այն դեկտեմբերի 31-ին չի ցուցադրի վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ: