Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը նախատեսում է վաճառել The New York Times Co ընկերության իրեն պատկանող բաժնետոմսերի  17 տոկոսը։ Այս մասին հաղորդում է  Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ Սլիմը դեկտեմբերի սկզբին պարբերականի 250 մլն դոլար արժողությամբ արժեթղթերը փոխանցել էր խնամակալության: Նա նաեւ այդ բաժնետոմսերի վաճառքի համար եռամյա արգելք էր սահմանել: Երեք տարի անց արժեթղթերը վերափոխվել էին ընկերության 8 տոկոս բաժնեմասի:

Աղբյուրը նշում է, որ իր բաժնեմասը նվազեցնելով՝  Սլիմը կորցնում է ազդեցությունը պարբերականների տնօրենների խորհրդում:

Կառլոս Սլիմը The New York Times-ի բաժնեմասերը ձեռք էր բերել 2009 թվականին։ Այն ժամանակ ընկերությանը նա տրամադրել էր 250 մլն դոլար, որպեսզի օգներ պարբերականին հաղթահարել ֆինանսական ճգնաժամը։ 2015 թ․ հունվարին Սլիմը դարձավ  The New-York Times Co ընկերության խոշոր բաժնետերը։

Այնուհետեւ նա ձեռք էր բերել նաեւ  բաժնետոմսերի 16.8%-ը: Այդ բաժնետոմսի արժեքը գնահատվել էր 349 մլն դոլար:

2017 թ. հուլիսին Սլիմը արդեն վաճառել էր The New York Times-ում իր բաժնետոմսերի մի  մասը՝ Bloomberg-ի գնահատմամբ՝ մոտ 0.3 տոկոսը: