Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Սոցիալական ապահովության ծառայության նոր պետի պաշտոնում քննարկվում են այդ ծառայության պետի երկու տեղակալների՝ Ժորա Գալստյանի եւ Արա Պարոնյանի թեկնածությունները: Հիշեցնենք, որ այդ պաշտտոնը թափուր մնաց անցած շաբաթ, երբ իշխանությունների պնդմամբ հրաժարական տվեց Վազգեն Խաչիկյանը:
ՀՀ վերահսկիչ պալատը այդ ծառայությունում հայտնաբերել էր խոշոր չարաշահումներ: Այս պահին այնտեղ ստուգումներ է անցկացնում նաեւ Ֆինանսների նախարարության Վերահսկողական վարչությունը: Խոսակցություներ կան, որ այդ պաշտոնին հավակնում է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Հիշեցնենք նաեւ, որ տարիներ առաջ, երբ Վ.Խաչիկյանը նոր էր նշանակվում Սոցապ հիմնադրամի պետի պաշտոնում, կրկին շրջանառվում էր տիկին Նաղդալյանի անունը:
Վերջինս թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, թե դա «անցած թեմա է»:





























