Երեկ թերթին հայտնի է դարձել, թե որտեղ է աշխատում «ԱԱԾ-ի ենթակայության տակ քննվող մի շարք գործերի «հերոսը», տեղադրված ռումբերի վերաբերյալ կեղծ ահազանգներով ՊԵԿ–ի աշխատակիցներին ահաբեկողը՝ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի հայր Արտաշեսը»։ «Ուշադրություն։ Արտաշես Ավետիսյանը պետական պաշտոնյա է։ Նա աշխատում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերահսկողական ծառայությունում։
Նշենք, որ այդ անձն էր, որ զանգահարում էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտե եւ տեղեկացնում, թե շենքում պայթուցիկ կա տեղադրված:





























