Բաքվում հարձակում է եղել մասնավոր մի տան վրա:

Դեկտեմբերի 22-ի երեկոյան Բաքվի Սուրախանյան շրջանում, Գարաչուխուր գյուղում, 47-ամյա Ալեքպեր Հասանովին գնդակահարել են իր սեփական տան բակում: Նա մահացել է տեղում:

Հարձակման պատճառներն անհայտ են:

Փաստի առիթով դատախազությունը քրեական գործ է հարուցել, ընթանում է քննություն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: