Ադրբեջանի Շամախիի շրջանում նախկին դատապարտյալը հանել է իր հայրենակցի աչքերը: Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հաղորդել է ոստիկանության քննիչը, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին, ժամը 17-ի սահմաններում Շամախի քաղաքի առանձնատների հատվածում: Նախկինում դատված 33-ամյա Ղալիբ Շյուքյուրովի եւ Իլղար Ռահիմլիի միջեւ վեճ է տեղի ունեցել: Միջադեպի ժամանակ Շյուքյուրովը վնասվածքներ է հասցրել Ռահիմլիի աչքերին: Վերջինս ստացած վնասվածքներից լրիվ կուրացել է:

Իսկ Ադրբեջանի Գոբուստանյան շրջանում դեկտեմբերի 23-ի առավոտյան ամուսինը գլխատել է կնոջը: Ջեհերլի գյուղում Թալեհ Ասլանովը կացնով գլխատել է կնոջը՝ Այնուր Ասլանովային: Ամուսինների կռիվը շարունակվում էր արդեն 10 օր: Մինչ սպանությունը Ասլանովը հայտարարություն էր տվել, որ կինը դավաճանում է իրեն եւ ցանկանում է ամուսնալուծվել: