Ավստրալիական ոստիկանությունը ձերբակալել է եւս մեկ մարդու Մելբուրնում հետիոտներին վրաեթի ենթարկելու համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վիկտորիա նահանգի իրավապահ մարմինները։
«Մեքենայի վարորդը եւ ես մեկ մարդ ձերբակալվել են եւ այժմ գտնվում են ոստիկանության բաժանմունքում»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ավստրալական Մելբուրն քաղաքի կենտրոնում ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հետիոտներին: Նախնական տվյալներով՝ տուժել է 19 մարդ, այդ թվում մեկ երեխա: Իրավապահները հարցաքննում են ականատեսներին:
• Մելբուրնում վրաերթի հետեւանքով տուժածների թիվը հասել է 15-ի




























