«Հայաստանի երեխաները» հիմնադրամի ամենամյա 14-րդ բարեգործական երեկույթի ժամանակ 3,6 մլն դոլար է հավաքվել Հայաստանի գյուղերի երեխաներին օգնելու համար:
Գալա երեկույթը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին Նյու Յորքում: Միջոցառմանը մասնակցել են արվեստի աշխարհի լեգենդները, կերպարարվեստի փորձագետ Թոնի Շաֆրազին, դերասանուհի Արիանա Գրանդեն, հռչակավոր շեֆ խոհարար Ջեֆրի Զաքարյանը եւ դերասանուհի-երգչուհի Վանեսա Ոիլյամսը:
Հիմնադամի հումանիտար պարգեւը շնորհվել է դիզայներ Պատրիցիա Ֆիլդին, որը հունական եւ հայկական արմատներ ունի:
Միջոցառման ընթացքում հյուրերը վայելել են նաեւ հայ երաժիշտների ելույթները՝ 14-ամյա Ալեքսանդր Ավետիսյանի եւ 9-ամյա Անի Մարգարյանի, որոնք Հայաստանից հատուկ են ժամանել:
Գալա երեկույթի ժամանակ հավաքված ամբողջ գումարը կուղղվի Հայաստանի գյուղերում կրթական, առողջապահական եւ սոցիալ-տնտեսական ծրագրերին: Հատուկ ուշադրություն կհատկացվի SMART նոր նախաձեռնությանը:
«Հայաստանի երեխաները» հիմնադրամը (COAF) 2000 թվականին Նյու Յորքում հիմնել է դոկտոր Գարո Արմենը: Հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի աղքատ գյուղական շրջանների երեխաների ապագան ապահովելը՝ կրթության, առողջապահության, հասարակական կյանքի եւ տնտեսական պայմանների բարելավման միջոցով:




























