Ֆիլիպինների ափերի մոտ ավելի քան 250 մարդ տեղափոխող լաստանավ է խորտակվել։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Ֆիլիպինների առափնյա ծառայությանը ։ Դեպքը տեղի է ունեցել Մանիլայից 70 կմ արեւելք։ Զոհերի հստակ թիվը հայտնի չէ։
Տեղի ռադիոկայանը հայտնել է երեք զոհերի մասին։ Տեղի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ շուրջ 100 մարդ է փրկվել։ Խորտակման ժամանակ շրջանում փոթորիներ են մոլեգնել եւ տեղատարափ անձրեւներ տեղացել։ 280-տեղանոց լաստանավը ծանրաբեռնված չի եղել, հայտնել է առափնյա ծառայությունը։
Վթարի վայրում աշխատում են փրկարար ինքնաթիռներ ու նավեր։
#BREAKING A ferry with 251 people on board capsizes about 70 km east of Manila with reports of an unspecified number of casualties: Philippine coastguard
— AFP news agency (@AFP) 21 декабря 2017 г.




























