Ավստրալիայի ոստիկանությունը հայտնել է, որ Մելբուրնում վարորդը դիտավորյալ է վրաերթի ենթարկել հետիոտներին, սակայն դրդապատճառները դեռեւս հայտնի չեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Australian պարբերականը:

«Այս փուլում մենք կարծում ենք, որ դրանք դիտավորյալ գործողություններ էին, սակայն դրդապատճառները դեռեւս հայտնի չեն», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը: Նա նաեւ հավելել է, որ միջադեպի հետեւանքով 14 մարդ է տուժել, որոնք այժմ ծանր վիճակում են:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին Ավտրալիայի Մելբուրն քաղաքի Ֆլինդերս փողոցի վրա՝ տեղական ժամանակով ժամը 16.30-ին: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, ավտոմեքենայի վարորդը եւ եւս մեկ անձ ձերբակալվել են:

Մելբուրնում վրաերթի հետեւանքով տուժածների թիվը հասել է 15-ի