Մելբուրնում հետիոտներին վրաերթի ենթարկած տղամարդը հոգեկան շեղումներ ունի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ն՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության հաղորդագրությունը։
«32-ամյա աղֆանցի տղամարդը Ավստրալիայի քաղաքացի է։ Նա ունեցել է թմրանյութերից կախվածություն եւ հոգեկան շեղմամբ է տառապում»,-պատմել է Վիկտորիա նահանգի ոստիկանության ներկայացուցիչը մամուլի ասուլիսի ժամանակ։
Միեւնույն ժամանակ ապացույց, որ միջադեպը կապված է ահաբեկչության հետ, չկա:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 21-ի առավոտյան Մելբուրնի կենտրոնական խաչմերուկում մի սպիտակ ջիփ բարձր արագությամբ մխրճվել է հետիոտնների ամբոխի մեջ: Մոտ 14 մարդ վիրավորվել է, նրանցից ոմանց վիճակը ծանր է: Ըստ ոստիկանության՝ վարորդը դիտավորյալ է վրաերթի ենթարկել հետիոտներին, սակայն շարժառիթները դեռ հայտնի չեն: Վարորդից բացի եւս մեկ մարդ է ձերբակալվել:




























