Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայի Արդարադատության նախարարության դեմ հայց է ներկայացրել իր նկատմամբ արտահանձնման ստուգումն ապօրինի ճանաչելու մասին: ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին:
«Միխայիլ Սաակաշվիլին առանձին հայց է ներկաացրել Արդարադատության նախարարության դեմ՝ դատարանին խնդրելով ապօրինի ճանաչել նման ստուգման վերաբերյալ Արդարադատության նախարարության գործողությունները»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ նման հայց է ներկայացվել մասնավորապես այն պատճառով, որ Ուկրաինան 2 անգամ Վրաստանին մերժել է Սաակաշվիլիին արտահանձնել: Նրա կարծիքով՝ այդպիսի արտահանձնման ստուգումը կարող է ավարտվել այս ամսվա վերջին՝ կապված օրենսդրությամբ նախատեսված ժամկետի ավարտով: «Մենք կարծում ենք, որ այսպես կոչված, արտահանձնման ստուգում սկսելու եւ շարունակելու նախաձեռնությունը, իսկ մենք ԱՆ-ից եւ դատախազությունից մեր հարցումներին պատասխան ենք ստացել, որ այո, այդպիսի նախաձեռնությունը սկսվել է հոկտեմբերի վերջին, Քրեադատավարական օրենսգրքով պետք է 60 օր տեւի եւ ավարտվի այս ամսվա վերջին: Իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարող կանխատեսել արտահանձնման ընդուված որոշման օրինականությունը եւ կարծում ենք, որ արտահանձնման ընթացակարգն ինքնին ապօրինի է»,- ասել է Չերնոլուցկին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սաակաշվիլին անցյալ շաբաթ Նիդեռլանդներ մեկնելու փաստաթղթերի փաթեթ է ստացել:




























