ԱՄՆ-ում դատախազները մեղադրանքներ են ներկայացրել Նյու Յորքի արվարձանները ահաբեկող փողոցային խմբավորման 12 անդամներին, հաղորդում է AP-ն:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ «Goonies» կամ «The Goon Squad» անվանումով փողոցային խմբավորման անդամները բռնության եւ սպանությունների միջոցով վախի մեջ են պահել  Մաունթ Վերնոնը:

Նրանք մեղադրվում են նաեւ խարդախության, շորթման, սպանությունների եւ այլ հանցագործությունների մեջ: