Մեքսիկայի Բեյ Քալիֆորնիա Սուր նահանգում 6 մարդ է սպանվել, որոնցից 4-ի մարմինները կախել են ավտոմայրուղու էստակադից, փոխանցում է AP-ն:

Նահանգի համար, որտեղ են գտնվում Լա Պասե եւ Լոս Կաբոս հանգստավայրերը, տարին նշանավորվել է բռնության պայթյունով: Սպանությունների թվով նահանգն այժմ Մեքսիկայում երրորդն է:

Մարմինները կախվել էին Լա Պասեի եւ Լոս Կաբոսի օդանավակայաններ տանող մայրուղիների 3 էստակադներից, ինչը մտահոգությունների առիթ է դարձել, որ կազմակերպված հանցավորությունը ցանկանում է  վնաս հասցնել տուրիստական հատվածին, որը կազմում է Լոս Կաբոսի տնտեսական ակտիվության մոտ 90 տոկոսը: