«Բոլորս էլ սպասում էինք փոփոխությունների, որոնք իրականում պետք էին մեզ եւ անշուշտ սպասված էին»,- այսօր` դեկտեմբերի 23-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն, անդրադառնալով վերջին պաշտոնանկությունների շարքին:
«Եթե բոլորս ուշադիր հետեւել ենք նախագահի ելույթներին, ուրեմն պետք է եւ սպասեինք իրադարձությունների նման ընթացք: Նախագահը միշտ ազդակներ է ուղարկում, որոնց պետք է հետեւել»,-նշեց պատգամավորը` հավելելով, որ քաղաքականությունն այնպիսի ոլորտ է, որտեղ ամեն ժամ եւ օր հնարավոր են փոփոխություններ:
«Ինչ վերաբերում է կոալիցիայի անդամներին, եթե վերջիններս ընդհանուր կանոնադրությանը հակառակ քայլեր չանեն, կարծում եմ`այս կազմում փոփոխություններ չեն լինի»,-ընդգծեց Կ. Աճեմյանը:





























