Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցին դանակահարել է իր հայրենակցին։ Moika78 պորտալը հայտնում է, որ 17-ամյա ադրբեջանցի ուսանողի դանակահարման գործով հարուցվել է քրեական գործ։ 

Հետաքննության տվյալներով՝ դեկտեմբերի 20-ին համալսարաններից մեկի տարածքում անձնական հարցերի շուրջ  ծագած վեճի ժամանակ 17-ամյա  երիտասարդը դանակահարել է իր համակուրսեցուն։ Երիտասարդը տեղում մահացել է։ 

Հանցագործության իրականացման կասկածանքով  17-ամյա Ադրբեջանի բնակիչ է ձերբակալվել։