Երեւանի Նորք Նորք վարչական շրջանում այսօր՝ դեկտեմբերի 22-ին, 60-ամյա տղամարդու սպանության գործով հարուցվել է  քրեական գործ: NEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանությունը:

60-ամյա տղամարդու ինքնությունը պարզ է, նա մահացու վնասվածքը ստացել է Նորք Նորքում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետի տարածքում գտնվող շուկայում:

Նշենք, որ տղամարդը շուկայի աշխատակից է:

Ավելի վաղ NEWS.am-ին ոստիկանությունից տեղեկացրել էին, որ այսօր ժամը 12-ի սահմանում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ մահացած վիճակում 60-ամյա տղամարդ է տեղափոխվել: