Դեկտեմբերի 14-ին, 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երեւան-Սեւան ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ 2106» եւ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաների վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 9.00-ին, հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկը` 1951 թ. ծնված Ժուլվեր Խաչատուրովը, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Քննությունը շարունակվում է: