Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 02:38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Հույսի Ավան թաղամասում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հույսի Ավան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի բակում կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի 34 SR 003 պետհամարանիշով ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 03:18-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահն ու շարժիչը՝ ամբողջությամբ եւ մոտակայքում գտնվող էլ. լարեր (մոտ 2 գմ):




























