Գեղարքունիքի մարզում տղամարդը մեղադրվում է նախկին կնոջ ծնողների ավտոմեքենան հրկիզելու մեջ:
Նախաքննությամբ ապացուցվել է, որ Հակոբը լարված հարաբերությունների մեջ է եղել նախկին կնոջ ծնողների հետ: Այդ պատճառով հոկտեմբերի 13-ին կեսգիշերն անց տղամարդը հրկիզել է նրանց պատկանող ավտոմեքենայի վառելանյութի սնուցման խողովակները:
Հակոբին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1 եւ 2 կետով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով եւ խոշոր չափերի վնաս է պատճառել): Նա կալանավորված է:
Գործով նախաքննությունն ավարտվել է:




























