Չեչնիայի Գուդերմեսի շրջանի ոստիկանության ղեկավար Յուսուպ Բալսութանովը հաստատել է, որ դեկտեմբերի 21-ի երեկոյան իրավապահները գործողություն են իրականացրել Յամադաեւ եղբայրների տանը, հաղորդում է «Չեչնիան այսօր»-ը։

Ոստիկանները որոնել են Իսա եւ Բադրուդի Յամադաեւներին, որոնց նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել։

«Ռոսբալտի» փոխանցմամբ, տունը գրոհել են 400 ոստիկաններ։ Ոստիկանությունը տանից հանել են յամադաեւին հարազատներին եւ առգրավել անշարժ գույքը։ Իսա Յամադաեւը համարվում է 2016թ. գարնանը Կադիրովի դեմ մահափորձի կազմակերպիչը։ Իսկ Բադրուդի Յամադաեւին հետախուզում են «Վոստոկ» գումարտակի եւ Կադիրովի թիկնազորի բախումից հետո։