Ֆիլիպիններում Tembin արեւադարձային փոթորիկի հզորությունը կրկնակի անգամ աճել է: Ֆիլիպինյան արշիպելագի մեծությամբ երկրորդ կղզում՝ Մինդանաոյում 133 մարդու մարմին է հայտնաբերվել, նրանց մի մասը դուրս է բերվել ափերից դուրս եկած գետից, հաղորդում է երկրի ոստիկանությունը:

DW-ի փոխանցմամբ, ավելի վաղ հաղորդվել է 90 զոհի մասին:

Նախօրեին արեւադարձային փոթորիկը հասել էր Մինդանաոյի արեւելյան ափերին, որտեղ ապրում է ավելի քան 20 մլն մարդ: Հորդառատ անձրեւները հանգեցրել են ջրհեղեղի եւ սողանքների:

Հատկապես ծանր է իրավիճակը Տուբոդ քաղաքի շրջակայքում: Ափերից դուրս եկած գետը ամբողւությամբ ավերել է լեռնային Դալամա գյուղը: «Գյուղն այլեւս չկա»,-հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:

Ֆիլիպիններում մոտ 90 մարդ է զոհվել սելավի ու ջրհեղեղների հետեւանքով