Իսրայելի շուկաների կարգավորիչ մարմինը ցանկանում է արգելել բիթքոին եւ այլ կրիպտոարժույթներ օգտագործող ընկերություններին մասնակցել Թել Ավիվի (TASE) բորսաների գործարքներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Իսրայելի Արժեթղթերի գործակալության (ISA) նախագահ Շմուել Հաուզերի խոսքով՝ մտադիր է առաջիկա շաբաթվա ընթացքում համապատասխան առաջարկ ներկայացնել: Հավանության արժանանանլու դեպքում, հասարակական լսումներ կկազմակերպվեն, որոնցից հետո անհրաժեշտ կլինի փոփոխել TASE-ի օրենքները:
«Մենք կարծում ենք, որ բիթքոինի փոխարժեքը օճառի փուչիկի է նման եւ մենք չենք ուզում, որ ներդրողները ենթարկվեն այս փոփոխություններին եւ անորոշությանը», - ասել է Հաուզերը:
Ավելի վաղ նա ասել էր, որ բիթքոինների վրա հիմնված ընկերությունները չեն ներառվելու TASE-ի ինդեքսներում եւ նման գործիքների համար համապատասխան նորմատիվային հիմքի անհրաժեշտություն է ստեղծվում՝ հաշվի առնելով, որ 2017-ին բոլոր կրիպտորաժույթների շուկայական գինն աճել է մինչեւ 300 մլրդ դոլար:



























