Սաուդյան Արաբիայում դատավոր է սպանվել: Ըստ Reuters-ի՝ դատավորը՝ (շիա) մեկ տարի առաջ առեւանգվել էր սեփական տնից եւ սպանվել:

SPA-ի հաղորդմամբ՝ առեւանգիչների եւ իրավապահ մարմինների հետ բախումների ժամանակ երկու մարդ է մահացել: Նրանց թվում են եղել մեկ անվտանգության աշխատակից եւ հանցագործներից մեկը, երկրորդին հաջովել է կալանավորել: Դատավորի մարմինը հայտնաբերվել է հեռավոր Ավամիյի գյուղական շրջանում: Թե երբ է նա սպանվել, չի հաղորդվում:

Սաուդյան իշխանություններն այս տարվա սկզբին ասել էին, որ երեք տղամարդ, որոնց առեւանգման գործով որոնում են, երկրի արեւմուտքում ահաբեկչական հարձակումների ենթադրյալ մասնակցության կասկածանքով հետախուզման մեջ են: