Գիտնականները պարզել են, թե ինչու տարիների ընթացքում որոշակի օրերին Երկրի վրա ավելի շատ երեխաներ են ծնվում, քան այլ օրերին: Ըստ գիտնականների՝ մեղավորը Սուրբ Ծնունդի ոգին է, որը մարդկանց ստիպում է ավելի շատ մտածել սեքսի մասին, հաղորդում է Scentific Reports-ը:
Կենսաբանական հիպոթեզը ենթադրում է, որ մարդու վերարտադրողական ցիկլերը հարմարեցված են տարվա եղանակների փոփոխությանը, սակայն մշակութային վարկածի կողմնակիցները կարծում են, որ ժամանակակից հասարակությունում մարդկանց վրա ավելի շատ ազդեցություն են ունենում տոները, քան եղանակը:
Գիտնականների միջազգային թիմը որոշել է ուսումնասիրել 4 տարվա ընթացքում Twitter-ի բոլոր 10 տոկոս հաղորդագրությունների զգայական ֆոնը, ինչպես նաեւ սեքսին վերաբերող փնտրվող հարցումները:
Պարզվել է, որ սեքսի նկատմամբ հետաքրքրությունը տոներին հասնում է գագաթնակետին, ինչը 9 ամիս անց հանգեցնում է ծննդաբերության մեծ թվի:
Օրինակ Սուրբ Ծնունդը քրիստոնեական երկրներում սեքսի համար լավագույն ժամանակն է, իսկ իսլամական պետությունների համար՝ Ուրազա Բայրամը:




























