Էլեկտրոնիկայի MediaMarkt հիպերմարկետների ցանցի հիմնադիրներից Էրիխ Քելերհալսը 79 տարեկանում մահացել է ընտանիքով շրջապատված: Այս մասին հայտնում է Spiegel-online պարբերականը:

Բիզնեսմենի շրջապատում աղբյուրը հայտնել է, որ նա մահացել է Սուրբ Ծնունդի օրը (դեկտեմբերի 25-ին): Ըստ Forbes-ի՝ Քելերհալսի կարողությունը կազմում էր 2 մլրդ դոլար, նա Գերմանիայի ամենահարուստ քաղաքացին էր:

Քելերհալսը կնոջ եւ 2 ձեռներեցների հետ էլեկտրոնիկայի MediaMarkt հիպերմարկետների ցանցը հիմնել է 1979 թվականին՝ ստեղծելով Գերմանիայի համար առեւտրի բացարձակապես նոր հայեցակարգ: Մեկ տանիքի տակ ահռելի մակերեսի վրա հավաքվել են կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի տարբեր տեսակներ, որոնք մինչ այդ կարելի էր ձեռք բերել միայն մասնագիտացված խանութներում կամ փոստով պատվիրել: Դրանից բացի, գնորդը գնումը կատարելուց առաջ ապրանքին մանրամասն ծանոթանալու եւ տարածաշրջանում ամենացածր գնով երաշխիք ստանալու հնարավորություն ուներ, հակառակ դեպքում ապրանքը կարող էր վերադարձվել: