Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 38-ամյա Գագիկ Ա.-ն Ամրակից-Գյուլագարակ գյուղերի ճանապարհի եզրից ապօրինի հատել է տարբեր չափի բարդի տեսակի ծառեր եւ տեղափոխել իր բակ, ինչի մասին Գագիկ Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն:



























