Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։
Բացահայտվել է գողության եւ խարդախության 7-ական եւ ապօրինի ծառահատման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 եւ խարդախության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետեւանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























