Սիգնախի շրջանի Դզվելի Անագա գյուղում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով 11-ամյա տղա է մահացել, հաղորդում է Georgia Online-ը:

Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղան կրակայրիչ է վառել բակում գտնվող զոդման սարքի մոտ: Դեռահասը տեղում մահացել է:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով (անզգուշության հետեւանքով կյանքի կորուստ):