Սանկտ Պետերբուրգում մանկական ավտոբուսի վարորդի վրա հարձակված կինը ձերբակալվել է։ Այս մասին դեկտեմբերի 28-ին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի քաղաքային վարչության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն՝ դեկտեմբերի 27-ին ձերբակալվել են ադրբեջանցի Ալիզադե Մուստաֆաեւը եւ նրա ուղեկցուհի Զուլֆիյա Սաիդմուրադովը, առաջինը՝ առավոտյան, երկրորդը՝ ուշ երեկոյան:
Հիշեցնենք, որ ծագումով ադրբեջանցի գործարար Ալիզադե Մուսթաֆաեւը իր հանցակցուհու հետ Պետերբուրգի Օկտյաբրսկայա փողոցում հարձակվել են դպրոցական ավտոբուսի վարորդի վրա եւ նրան միջին ծանրության մարմնական վնասվածքներ հասցրել։
Միջադեպի պատճառը վարորդի նկատողությունն էր Մուսթաֆաեւին: Վերջինս իր Range Rover-ով փակել է դպրոցական ավտոբուսի ճանապարհը:
Պետերբուրգում ադրբեջանցին եւ իր հանցակցուհին վիրավորել են դպրոցական ավտոբուսի վարորդին



























