Չինական Գուանչժոու քաղաքում կապիկը, ճանապարհի տեսախցիկների սյան վրա բարձրանալով, դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր: Այդ ժամանակ ճանապարհով ընթացող վարորդներից մեկը կապիկի հետույքը շփոթել է լուսացույցի արգելող ազդանշանի հետ եւ վթար է առաջացրել, հաղորդում է tvbs.com-ը:
Ղեկին գտնվող կինը կտրուկ արգելակել է, որից հետո հետեւից ընթացող մեքենան հարվածել է իր մեքենային:
Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Հետագայում պարզվել է, որ կապիկը փախել էր մոտակա կրկեսից:




























