Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 07:18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու ավտոկայանատեղիի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ «ГАЗель» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes ML 320» մակնիշի 55LS700 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) կողաշրջվել է. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:



























