Հնդկաստանի Մումբայ քաղաաքի Kamala Mills առեւտրային համալիրի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 15 մարդ է մահացել, տասնյակներն էլ վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NDTV հեռուստաալիքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրդեհը սկսվել էր դեկտեմբերի 29-ի գիշերը London Taxi փաբում, ապա կրակը տարածվել էր ամոբղջ 12 հարկանի շենքով։ Սոցիալական ցանցերում ականատեսների տեղադրած լուսանկարներից երեւում է, որ շենքի վերին հատվածներն ամբողջությամբ այրվել են։
Նշվում է, որ Kamala Mills-ը մայրաքաղաքում հայտնի է գիշերային ժամանցի սիրահարների շրջանում:
Ոստիկանության տվյալներով՝ մահացածների ճնշող մեծամասնությունը աղջիկներ են, որոնք երեկոյան ծննդյան տարեդարձ էին նշում շենքի տանիքի ռեստորաններից մեկում: Տուժածներից մեկը՝ Սուլբա Արորա անունով Twitter-ի իր էջում նշել է, որ Kamala Mills-ում կրակը վայրկենապես է տարածվել:



























