WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ ամերիկյան բանտ ընկնելուց հետո վախենում է սպանվել։
Ասանջը կարծում է, որ իր էքստրադիացիան ԱՄՆ «քաղաքականորեն անհնարին է» եւ, ամեն դեպքում, վերջին խոսքի իրավունքը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնինն է։
Կարծիք կա, որ ամերիկյան իշխանությունները ուսումնասիրում են Ասանջին լրտեսության մեջ մեղադրանք առաջադրելու հնարավորությունը եւ հհամապատասխան մեղադրանքի առաջ քաշման դեպքում կպահանջեն Ասանջին Ամերիկա էքստրսդիցիայի ենթարկել։
Համաձայն օրենքի՝ Միացյալ Թագավորությունն իրավունք ունի էքստրադիացիայի չենթարկել քաղաքական հանցագործությունների համար, իսկ «լրտեսությունը քաղաքական հանցագործության դասական դեպք է», շեշտել է Ասանջը։
Ներկայումս Ասանջը Մեծ Բրիտանիայում սպասում է դատարանի՝ իրեն Շվեդիա էքստրադիացիայի ենթարկելու որոշմանը։
Նրա էքստրադիցիայի հարցի քննությունը նախատեսված է 2011 թվականի փետրվարի 6-7-ին, հիշեցնում է Lenta.ru-ն։





























