Նոր տարուն Բեռլինում առաջին անգամ մտադիր են կանանց համար հատուկ անվտանգության գոտիներ ստեղծել, հաղորդում է BBC-ն:
Բրանդերբուրգի դարպասիների մոտ տոնի համար անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել այն մտավախությունների պատճառով, որ կանայք կարող են տուժել ոտնձգություններից:
Երկու տարի առաջ Քյոլնում Ամանորին կանանց վրա կատարված մեծ թվով հարձակումները եւ գողությունները ցնցեցին Գերմանիային:
Ըստ նոր կաննոնների՝ Բրանդերբուրգի դարպասիների շրջանում չի կարելի մեծ պայուսակներ, ուսապարկեր, ինչպես նաեւ ալկոհոլ բերել:
Հարձակումների կամ ոտնձգությունների զոհ դարձած կանայք կկարողանան հատուկ անվտանգության գոտիներում օգնություն ստանալ:




























