Հինդու հոգեւորականը դեմ է «արեւմտյան» Ամանորը տոնելուն: Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքի տաճարի գլխավոր քահանա Չիկուր Բալաջին (Chilkoor Balaji) կարծում է, որ «արեւմտյան» ամանորը հակասում է ավանդույթներին, գրում է Metro-ն:
Նա պնդում է, որ հնդիկները պետք է Ուգադին նշեն: Նրա խոսքով՝ ով իրեն ուրախ Նոր տարի մաղթի, նա կպատժի՝ ստպելով կքանստումներ անել:
«Տաճարում ես որպես ուսուցիչ եմ: Ես իրավունք ունեմ նեղանալ, եթե ինչ-որ մեկը իմ Ամանորը շնորհավորի: Ուգադին է մեր Ամանորը, ոչ թե հունվարի 1-ը »-ասել էնա:




























