Հնդկաստանի ոստիկանությունը Ամանորի տոնակատարության կապակցությամբ Գոա զբոսաշրջային նահանգում անվտանգության բարձրացման միջոցներ է ձեռնարկել:
Թեեւ ամանորը ավանդական հնդկական տոն չէ, սակայն այնուամենայնիվ նշվում է որոշ քաղաքացիների, ինչպես նաեւ բազմաթիվ օտարազգի զբոսաշրջիկների կողմից: Ինչպես կիրակի օրը հաղորդել է ANI լրատվական գործակալությունը, հատուկ ուշադրություն կդարձվի Հյուսիսային Գոայի ծովափերին:




























