Ամանորյա հանդիսությունները տեղի են ունեցել կիրակի երեկոյան Նյու Յորքի գլխավոր՝  Թայմս սքուեր հրապարակում։

ԱՄՆ-ի արեւելյան ափի արեւելքում 2018-ի մուտքն ազդարարվել է  երկնաքերերից մեկի տանիքից հսկա բյուրեղյա գնդի ավանդական իջեցմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Արարողության կազմակերպիչների կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ ավելի քան մեկ դար անցկացվող այս հայտնի տեսարանը տեսնելու համար հրապարակում հավաքվել էր ավելի քան 1 մլն մարդ, որոնց թվում եղել են եւ՛ քաղաքի բնակիչներ, եւ՛ զբոսաշրջիկներ՝ չնայած այն հանգամանքին, որ այդ ժամերին քաղաքի կենտրոնում ջերմաստիճանը մոտավորապես մինուս 11 աստիճան է եղել: ԱՄՆ-ի ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ ամանորյա գիշերը այստեղ  այդքան ցուրտ եղել էր միայն 1962 թվականին։

Կեսգիշերից մի քանի ժամ առաջ Թայմս սքուերում ելույթներով հանդես են եկել տասնյակ կատարողներ: Նրանց թվում են Մրայա Քերին, Նիդ Դայմոնդը, Նիք Ջոնասը, Կամիլա Կաբելոն եւ ուրիշներ:

Տոնակատարությունների կուլմինացիան բյուրեղյա գնդի իջեցումն էր, որը ԱՄՆ-ի գլխավոր ամանորյա խորհրդանիշներից մեկն է: Կեսգիշերից մեկ րոպե առաջ  այն սկսել է աստիճանաբար իջեցվել եւ իր ամենացածր կետին հասել է այն ժամանակ, երբ սկսվել է 2018 թվականը։

3.6 մ տրամագծով եւ 5.4 տոննա զանգվածով  գունդը պատրաստված է 2,7 հազար եռանկյունիներից: Այն պատրաստվել էր Իռլանդիայի Waterford Crystal ընկերության բյուրեղապակու վարպետները: Ամանորի այս խորհրդանիշը ամեն  տարի նորից է պատրաստվում, փոփոխվում է միայն բյուրեղապակյա եռանկյունների տեղերը։

Այս անգամ փայլփլուն գունդը կրում էր «անվրդովության պարգեւ» անունը։

Այն պետք է հիշեցներ  մարգագետինների վրա  թռչող թիթեռներին: