Աշխարհի մեծ մասն արդեն տոնել է  Ամանորը: Նյու Յորքում, չնայած կտրուկ ցրտերին, Թայմս սքվերում հավաքվել եին հարյուր հազարավոր մարդիկ: Իսկ Եվրոպայում տոնակատարությունները տեղի են ունենում անվտանգության ուժեղացված միջոցառումներին ֆոնին, հաղորդում է Vesti-ն:

ԱՄՆ գլխավոր խոհրդանիշը՝ բյուրեղապակե գունդը ուղիղ կեսգիշերին հասել է գետնին: Չնայած անոմալ ցրտերին՝ (Նյու Յորքում -15 է) Թայմս սքվերում, ըստ լրատվամիջոցների, հավաքվել էր մոտ մեկ միլիոն մարդ: Նրանց համար երգել են Մերայա Քերին, Նիք Դայմոնդը եւ այլ երգիչներ: Քանի դեռ Արեւելյան ափի բնակիչները դիմավորել են Նոր տարին, արեւմտյան մասը դեռ նոր է պատրաստվում Ամանորին:

Բրազիլիայում արեւային Ռիոի բնակիչները նույնպես դիմավորել են Նոր տարին՝ Կոպակաբանա հայտնի լողափում պարերի եւ 17 րոպեանոց հրավառության ներքո:

Փարիզում Հաղթական կամարը ուղիղ իմաստով նոր գույներով է փայլել: Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների համար Ելիսեյան դաշտերում իսկական բացօթյա դիսկոտեկ են կազմակերպել:

Բեռլինում Ամանորը նշել են Բրանդերբուրգյան դարպասների մոտ: «Բարի գալոսւտ 2018»՝ այսպես են անվանել շոուն: Առաջին շարքերը եղել են միայն կանանց համար: Այսպես կոչված անվտանգության գոտին առաջին անգամ է ստեղծվել ներգաղթյալների ոտնձգություններից կանանց պաշտպանելու համար:

 Նրանց թվի ավելացումից հետո անցյալ տարվա համեմատ սեռական հանցագործությունների թիվը 1,5 անգամ աճել է: Հատուկ ծառայությունները հաշվի են առել փորձը եւ այս տարի ամեն ինչ կարծես թե հանգիստ է անցել, թեեւ ձերբակալություններ եղել են:

Իսկ սա Լոնդոնն է. հետհաշվարկ, ժամացույցի զարկեր եւ միաժամանակ Թեմզայի ափին շքեղ հրավառություն: Շոուի կենտրոմում հայտնի տեսարժան վայրն է՝ London Eye-ը (Լոնդոնի աչք):

Հունաստանում հարյուրավոր բնակչներ եւ զբոսաշրջիկներ հավաքվել էին Աթենքի հայտնի Ակրոպոլիսի մոտ: Հնագույն ավերակների ֆոնին վառ հրավառություն եւ լուսային շոու է տեղի ունեցել, ապա՝ մեծ համերգ:

Ասիայում տոնակատարություններն արդեն հանդարտվել են: Չինաստանում հրավառությունը կազմակերպվել է աշխարհի ամենամեծ ավտոմեքենաների կամուրջի մոտ:

Ինդոնեզիայում կեսգիշերից մի քանի րոպե առաջ  մոտ 500 նոր ընտանիք է ստեղծվել: Քաղաքի իշխանությունները զանգվածային հարսանիք են կազմակերպել:

Դուբայում ամանորյա տոնը  Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել: Աշխարհի ամենաբարձր կառույցի՝ Բուրջ Խալիֆայի աշտարակի մոտ  հրավառություն է տեղի ունեցել: 2009-ին եւ 2014-ին այն նույնպես ընդգրկվել  է Գինեսի ռեկորդների գրքում: Այս տարի լազերային շոուն նույնպես ճանաչվել է ամենազանգվածայինը:

2018-ի առիթով աշխարհի ամենաառաջին հրավառությունը տեղի է ունեցել Օկեանիայում. Նոր տարին տոնել են Կարիբատի կղզի պետության բնակիչները, այնուհետ Ֆիջին, Նոր Զելանդիան եւ Ավստրալիան: Թեեւ այն գտնվում է Օկեանիայում, ի տարբերություն հարեւանների, այնտեղ Ամանորը մեկ օր ուշ կնշեն: