Քաղաքականության աշխարհում ոճի խորհրդանիշ Մելանյա Թրամփն Ամանորը դիմավորել է բրիտանական Erdem բրենդի ծաղկավոր փայլուն զգեստով: Սա նրա առաջին Ամանորն էր որպես Միացյալ Նահանգների առաջին տիկին: Մելանյայի կանացի կերպարը համալրում էր  վարդագույն  կոշիկները:

Առաջին տիկնոջ հանդերձանքն արժեցել էր 4 հազար դոլար: Հագուստը զարդարված է վարդագույն փայլերով եւ ուլունքաշար ասեղնագործություններով: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրում էր դասական մուգ սմոքինգ, սպիտակ վերնաշապիկ եւ թիթեռնիկ:

Նախագահական զույգը Ամանորը դիմավորել է Ֆլորիդայի Պալմ բիչ քաղաքի Mar-a-Lago մասնավոր ակումբում: Երեկույթին  հրավիրված էին նաեւ կառավարության անդամներ եւ գործարարներ:

Նախագահի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը եւս միացել էր տոնակատարությանն ամուսնու եւ երեք երեխաների հետ: Իվանկան  կրել է սեւ  բաց զգեստ  առաջից ու կողքերից բացվածքներով։