Ադրբեջանի Զատատալա քաղաքում հայտնաբերվել են կնոջ եւ երկու փոքր երեխաների մարմինները: ԱՊԱ-ն հայտնում է, որ դեպքը գրանցվել է Թագիեւ 2 հասցեում, թիվ 14 բնակարանում:

Այստեղ հայտնաբերվել են Նուրանա Սաբիր Մուխթարլիի, նրա փոքր երեխայի եւ զարմիկի մարմինները: Ըստ տեղեկատվության՝ տանը եւս մեկ երեխա է գնտվել, որը ողջ է մնացել:

Մահվան պատճառը դեռ հալտնի չէ: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Մարմինները փորձաքննության են ուղարկվել:

Նշենք, որ մահացածները ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի քույրն ու զարմկիներն են:

Լրագրող Աֆղան Մուխթարլին, որը հայտնի է Ադրբեջանի իշխանությունների  նկատմամբ իր քննադատությամբ, մայիսի 28-ին առեւանգվել էր Թբիլիսիի կենտրոնում, այնուհետեւ տեղափոխվել  Բաքու, որտեղ սահմանի ապօրինի հատման եւ մաքսանենգության մեղադրանքով կալանավորված է: Հատկանշական է, որ Եվրոպական խորհրդարանի բանաձեւում նրա դեմ ներկայացված մեղադրանքները  «կեղծ» են անվանվել: