ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդին հիշեցրել է, որ ինքն էլ ատոմային կոճակ ունի։
«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, թե «ատոմային կոճակը» միշտ իր սեղանին է»։ Նրա սոված եւ հյուծված վարչակազմից մեկը կարող է նրան տեղեկացնել, որ ես էլ ատոմային կոճակ ունեմ, որն ավելի մեծ է ու հզոր, իսկ իմ կոճակը աշխատում է»,- գրել է Թրամփը Twitter-ում։
North Korean Leader Kim Jong Un just stated that the “Nuclear Button is on his desk at all times.” Will someone from his depleted and food starved regime please inform him that I too have a Nuclear Button, but it is a much bigger & more powerful one than his, and my Button works!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 3, 2018
Հիշեցնենք, որ ելույթ ունենալով հունվարի 1-ին ամանորյա ուղերձով՝ Կիմ Չեն Ընը նախազգուշացրել է, որ պատրաստ է պահում միջուկային հրթիռների մեկնարկի կոճակը։ Նա նշել էր, թե աշխատանքային սեղանին այժմ ատոմային կոճակ կա, որը կսեղմի, եթե ԱՄՆ-ը սպառնա իր երկրին։
Կիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի ստեղծման գործընթացի ավարտի մասին
Կիմ Չեն Ընը վերջին 5 տարում հանրությանը ամենից քիչ ներկայացել է 2017-ին




























