Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի Ֆեոֆիլ III պատրիարքի շքերթի շարժման ժամանակ, որն ուղեւորվում էր Բեթղեհեմի Սուրբ Ծննդի բազիլիկայում ծառայություն անցկացնելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հայտնում է գործակալությունը, վկայակոչելով իր թղթակիցին, անծանոթները պատրիարքի մեքենայի վրա քարեր են նետել:
Նշվում է, որ ուժայինները օգնել են պատրիարքին հասնել բազիլիկայի դիմացի հրապարակ, որից հետո նրան ներս են տարել: Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:



























