Շվեդիայի երկու բնակչուհիներ, ովքեր մեղադրում են Ասանջին սեռական ոտնձգության ոտնձգության մեջ, աջակցում են WikiLeaks նախագծին: Նրանց խոսքով, սկանդալային կայքի հիմնադրի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական չէ, հաղորդում է ТСН-ը:

Այդ երկու կանանց փաստաբան Կլաաս Բորգսթրոմը հայտարարել է, որ նրանք ընդամենը փորձում են արդարության հասնել իրենց անձնական կյանքին վերաբերող գործում:

Նա նշել է, որ իր պաշտպանյալներին շատ է տխրեցրել Ասանջի եւ նրա փաստաբանների հայտարարությունները, թե այդ կանայք ԿՀՎ-ի ուղղորդմամբ են գործում:
«Ասանջը կեղծ լուրեր է տարածում: Դա ոչ մի կերպ արդարացված չէ այդ երկու կանանց նկատմամբ, որոնք նույնիսկ աջակցում են WikiLeaks-ին»,- հայտարարել է Բորգսթրոմը:

Հիշեցնենք, որ Շվեդիայում Ասանջը մեղադրվում է այս տարվա օգոստոսին երկու կանանց բռնաբարելու մեջ: Այս գործում շատ գաղտնի կողմեր կան: Իրենք կանայք մամուլի հետ շփվում են միայն փաստաբանների միջոցով, ընդ որում, տարօրինակ է, որ դեռ օգոստոսին այդ իբր, տուժածներից մեկը ազատորեն հայտնվել է  հասարակության առաջ՝ Ասանջի ընկերությունում, թեեւ ոստիկանություն ներկայացրած նրա հայտարարությունից երեւում է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել դրանից առաջ: Ասանջի փաստաբանը կարծում է, որ երկու կանայք ուղղակի պայմանավորվել են վրեժ լուծել Ասանջից եւ նրանց առաջ է մղում հասարակ խանդը, գրում է «Ռոսբալտը»: